Լրահոս

09.11.2012 13:06


Թուրքիայում վերջին 10 տարում սեռական բնույթի հարձակումների թիվը 4 անգամ աճել է

Թուրքիայում վերջին 10 տարում սեռական բնույթի հարձակումների թիվը  4 անգամ աճել է

Թուրքիայում վերջին 10 տարիներին սեռական բնույթի հարձակումների թիվն աճել է  4 անգամ՝ անցնելով 30 հազ.–ի սահմանագիծը: Այս մասին Բյուլենթ Էջևիթի անվան համալսարանում հայտարարել է Զոնգուլդակի հանրապետական դատախազ Վելի Սանը:

Վերջինիս ներկայացրած տվյալների համաձայն՝ 2002-2011 թվականներին Թուրքիայում 400 տոկոսով ավելացել է սեռական բնույթի հարձակումների մեջ մեղադրվողների թիվը: Խոսքը Թուրքիայի քրեական օրենսգրքի 102, 103, 104, 105 հոդվածներով մեղադրվածների մասին է: Եթե 2002թ. այդ ցուցանիշը կազմել է 8146, ապա 2011թ. այն հասել է 32 988-ի: 

Այս խորագրի վերջին նյութերը