Քենիացի 20-ամյա կինն իր նորածին երկվորյակներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի
Քենիացի երիտասարդ մայր Միլիսենտ Օուրն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը զույգ տղաների է լույս աշխարհ բերել, և այդ կապակցությամբ իր բալիկներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի։ 20-ամյա Օուրն ասել է, որ իր տղաները միշտ կհիշեցնեն Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին։
Հատկանշական է, որ կինը ծննդաբերել է հենց Օբամայի նախնիների հայրենի գյուղի հիվանդանոցում։
Քենիացիներն առհասարակ շատ են ուրախացել Օբամայի, կամ ինչպես իրենք են նրան կոչում՝ «մեր տղայի» հաղթանակով և հուսով են, որ ԱՄՆ-ի և Քենիայի միջև հարաբերությունները կամրապնդվեն ու միայն զարգացման ուղով կգնան։։