Լրահոս

09.11.2012 19:21


Քենիացի 20-ամյա կինն իր նորածին երկվորյակներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի

Քենիացի 20-ամյա կինն իր նորածին երկվորյակներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի

Քենիացի երիտասարդ մայր Միլիսենտ Օուրն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը զույգ տղաների է լույս աշխարհ բերել, և այդ կապակցությամբ իր բալիկներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի։  20-ամյա Օուրն ասել է, որ իր տղաները միշտ կհիշեցնեն Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին։  

Հատկանշական է, որ կինը ծննդաբերել է հենց Օբամայի նախնիների հայրենի գյուղի հիվանդանոցում։

Քենիացիներն առհասարակ շատ են ուրախացել Օբամայի, կամ ինչպես իրենք են նրան կոչում՝ «մեր տղայի» հաղթանակով և հուսով են, որ ԱՄՆ-ի և Քենիայի միջև հարաբերությունները կամրապնդվեն ու միայն զարգացման ուղով կգնան։։

Այս խորագրի վերջին նյութերը