Վրաստանում գործադուլների ալիքն ահագնանում է. 1600 հանքափոր գործադուլ է հայտարարել
Ինչպես տեղեկացնում է «Նյուս Ջորջիա»–ն՝ Վրաստանի Իմերեթիի շրջանի Տկիբուլի քաղաքում գիշերը գործադուլ են հայտարարել տեղի ածխահանքի մոտ 1600 հանքափորներ:
Գործադուլը կապված է այն բանի հետ, որ հանքափորներին հայտնել են, թե նրանց աշխատավարձը կրճատվելու է, ինչպես նաև՝ նրանց մի մասը դառնալու է գործազուրկ:
Վրաստանում գործադուլների իսկական ալիք է սկսվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թբիլիսիում էլ գործադուլ են անում ավտոբուսների վարորդները՝ պահանջելով աշխատավարձի ավելացում, աշխատանքային պայմանների բարելավում, բժշկական սպասարկման արտոնությունների տրամադրում: Մինչ այդ, գործադուլ էին հայտարարել նաև Չիատուրայի հանքագործները և Փոթի նավահանգստի աշխատակիցները։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել է հատուկ ծառայություն՝ գործադուլների մասնակիցների պահանջները պարզելու համար։