Նոյեմբերի 7-ին՝ ժամը 03։30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Արման Գ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 03։00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ: Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Կրակոցներ գազային ատրճանակից
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 03։30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 03։00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: