Լրահոս

09.11.2012 11:07


Սուդանի նախագահ. «Իսրայելը մեր համար 1 թշնամին է»

Սուդանի նախագահ. «Իսրայելը մեր համար 1 թշնամին է»

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հայտարարել է, որ Իսրայելը «համար առաջին թշնամին է» և սպառնացել է համարժեք պատասխան տալ «Յարմուկ» ռազմական արդյունաբերության գործարանի ռմբահարմանը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Նրա խոսքով, գործարանի ռմբահարման հետևանքով ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար հնարավոր է երկու տարբերակ` «կամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում, կամ պատասխան հարված հասցնել»: Քանի որ հարաբերությունների կարգավորումը անհնարին է, ապա.

–Երկրորդ տարբերակն է՝ ստանալ տեխնոլոգիաներ, որոնք մեզ հնարավորություն կտան համարժեք նմանատիպ հարված հասցնել Իսրայելին: Չեմ կարող ասել, թե դա անհնարին է: Մենք փորձում ենք նման տեխնոլոգիա ստանալ։

Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 23-ին 4 նորագույն կործանիչ էր ուղարկել «Յարմուկ» գործարանը ոչնչացնելու համար: Իսրայելն այդ տեղեկությունները հաստատել է՝Սուդանին մեղադրելով  ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահին» զենք մատակարարելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը