Լրահոս

09.11.2012 10:37


Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը նրան խնդրել է վերջ տալ արդեն 11 օր շարունակվող հացադուլին

Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը նրան խնդրել է վերջ տալ արդեն 11 օր շարունակվող հացադուլին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդր Տիմոշենկոն, կնոջը խնդրել է դադարեցնել հացադուլը: Նա միջազգային կազմակերպություներին խնդրել է Ուկրաինային օգնել անցկացնել նոր, ազնիվ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին, ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ, ասված է «Բատկիվշինայի» տարածած հայտարարությունում:

«11 օր է անցել այն բանից, երբ իմ կին Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել Ուկրաինայում ընտրական գործընթացի ամբողջական կեղծման դեմ: Այդ հացադուլն անցկացվում է հանուն Ուկրաինայի, դա վերջնաժամկետ է ներկայիս իշխանություններին, այսպես այլևս չի կարելի։ Մենք աշխարհին խնդրում ենք չաջակցել բռնապետ Յանուկովիչին, չձևացնել, թե նա բարեփոխումներ է անցկացնում, այլ օգնել մեզ սկսել հրապարակային, միջազգային, հակակոռուպցիոն հետաքննություն Յանուկովիչի ընտանիքի և նրա շրջապատի ստվերային ֆինանսական գործունեության վերաբերյալ»,-ասել է Ալեքսանդր Տիմոշենկոն:

Այս խորագրի վերջին նյութերը