Լրահոս

09.11.2012 10:15


Գվատեմալայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ երկրաշարժի զոհերի հիաշատակին

Գվատեմալայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ երկրաշարժի զոհերի հիաշատակին

Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

 Նախագահի խոսքով՝ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։ Մոլինան մտավախություն է հայտնել, որ տարերքի զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 100-ից ավելի մարդիկ շարունակում են մնալ անհետ կորած։

Այս խորագրի վերջին նյութերը