Լրահոս

09.11.2012 09:32


Լույս է տեսել «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակը

Լույս է տեսել «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակը

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) նախաձեռնած աստղագետների` ՀՀ դպրոցներ կատարվող այցելությունների և աստղագիտական դասախոսությունների անցկացման կապակցությամբ ՀԱԸ պատրաստել և թողարկել է «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ: Այն Հայաստանի դպրոցների աստղագիտության ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի հավաքածու է: Խտասկավառակում տեղ են գտել թվայնացված տարբերակով 38 դասագրքեր, խնդրագրքեր, հանրագիտարաններ, տեղեկատուներ և այլ գրքեր, ինչպես նաև ամերիկյան «Աստղագիտությունն այսօր» ինտերակտիվ դասագիրքը, աստղագիտական վարժություններ, աստղագիտական համակարգչային 16 հանրամատչելի ծրագրեր, 1000-ի չափ լուսանկարներ, մի շարք շարժանկարներ, Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ նյութեր, մեր խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից և նրա մասին գրված 14 գրքեր, լուսանկարներ և նրա և Բյուրականի աստղադիտարանի մասին ֆիլմեր, 20 հայ աստղագետների կենսագրականներ, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը: DVD խտասկավառակը կարող է օգտագործվել ուսումնական և հանրամատչելի նպատակներով և տրամադրվելու է դպրոցներին` հետագա ազատ բազմացման և տարածման համար: Այն կարող է նախադեպ հանդիսանալ այլ առարկաների գծով նման խտասկավառակներ պատրաստելու համար:
Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը