Լրահոս

09.11.2012 00:26


Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվելու է

Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվելու է

2012 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվել են զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանը, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների 9-րդ բաժնի վարիչ Մելանյա Շմավոնյանը, բժիշկ համաճարակաբան Գայանե Կարապետյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գևորգյանը:

Գործով մյուս վկաների հարցաքննությունը նախատեսված է վաղը:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչի հետևանքով անցյալ տարի ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանը:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանին աջակցել է փաստաբանի ներգրավման հարցում և շարունակում է հետևել դատական նիստի ընթացքին:

Այս խորագրի վերջին նյութերը