Լրահոս

08.11.2012 18:27


Ցուցահանդեսի բացում Հունաստանում ՀՀ դեսպանությունում

Ցուցահանդեսի բացում Հունաստանում ՀՀ դեսպանությունում

Նոյեմբերի 6-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում տեղի ունեցավ սփյուռքահայ նկարիչ Պետրոս Ասլանյանի նկարների ցուցահանդեսի բացումը:

Հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, գործարարներ, ինչպես նաև հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը և արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի 40 աշխատանք, տևելու է մինչև նոյեմբերի 18-ը: Այդ ընթացքում ինչպես արվեստի գիտակները, այնպես էլ հույն և հունահայ հասարակայնության լայն շրջանակներ հնարավորություն կունենան ծանոթանալ Պետրոս Ասլանյանի ստեղծագործություններին:

Այս խորագրի վերջին նյութերը