«Միասնություն» ՀԿ-ն դեմ է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշմանը
«Միասնություն» երիտասարդական ՀԿ-ն իր բողոքն է հայտնում մեր մշակութային արժեքները կործանման տանող որոշման դեմ:
Հուշարձանների տեղափոխման արդյունքում դրանք կորցնում են իրնեց մշակութային, գիտական նշանակությունը: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները Երևանում կենտրոնացնելը խոչընդոտում է տարածքային համաչափ զարգացումը, զբոսաշրջության զարգացումը մարզերում:
Եվ վերջապես, Հայաստանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, ուստի պետք չէ աղավաղել դարերի ընթացքում ձեռք բերված և պահպանված մեր անունը:
«Միասնություն» ՀԿ-ն դեմ է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշմանը