Բարեգործական համերգ-դրամահավաքի ակցիա` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների
Բարեգործական համերգ-դրամահավաքի ակցիա` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների: Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կկայանա «Ես գալիս եմ, մայրիկ» համերգ-ակցիան:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից հրավիրված վերարտադրողական բժշկության հայտնի բժիշկներ ու մասնագետներ, բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառման առաջին մասում կներկայացվի Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի «Երազ» բալետ-ֆանտազիան, իսկ 2-րդ մասում կծավալվի քննարկում ՀՀ բնակչության վերարտադրողական իրավիճակի և երիտասարդ անպտուղ զույգերին բժշկական օգնություն ցուցաբերելու շուրջ:
Միջոցառումը կկայանա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (ք. Երևան, Աբովյան փող., 7 շենք), ուրբաթ, 08.11.2012թ.՝ ժամը 17:00-ին: