Աղվան Վարդանյանը Արմեն Աշոտյանին. «...շնչում ու մոռանում են արտաշնչել առանց հրահանգների»
Ֆեյսբուքյան իր հերթական գրառումը կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը այս անգամ«նվիրել է» ՀՅԴ-ին. «ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության» վերնագրով գրառման մեջ Աշոտյանը նշել է, որ ԲՀԿ-ի վերջին հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի, բայց այս մեկն առանձնահատուկ էր` «պետական մենաշնորհի դիրքերից՝ գոռոզ, այլ կարծիք չհանդուրժող ու նաեւ՝ իբր սրտացավ, իբր մտահոգ»:
«Ձեր կեղծ հզորությունը, երկրի ու ժողովրդի հանդեպ Ձեր պյուրոսյան հաղթանակները Ձեզ պահեք: Մենք մեր ճամփով գնում ենք: Ձեզ պահեք սխալ աշտարակից սխալ գնահատականը, թե ով ում փրկօղակն է: Գուցե փրկօղակը պետականության ու նրա ժամանակավոր մասի՝ Հանրապետականի համար է նաև:
Եվ եթե մտածում եք՝ քաղաքական ուժը միայն իշխանության մեջ լինելու համար է, նորից եք սխալվում: Եթե մտածում եք՝ քաղաքական ուժի կշիռն ու ազդեցությունը որոշվում է 2012թ. բնույթի ընտրությունների արդյունքներով, սխալվում եք եռակի:
ՀՅԴ-ում պետական-քաղաքական դեմքերի բացակայության մասին խոսում են նրանք, ում բոլոր ընտրապայքարները մեկ մարդ է տարել իր ուսերին: Ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսում են նրանք, ովքեր շնչում ու մոռանում են արտաշնչել առանց հրահանգների:
Ծաղր է: Նոր դեմքերի մասին են խոսում նրանք, ում նորերը ամենահին մտակաղապարներն ունեն: Մեր հին ու նորագույն պատմության տերը մենք ենք՝ մեր սկզբունքներով, մեր ինքնուրույնությամբ, մեր անկախությամբ: Դուք ինչի՞ տեր եք:
Եվ վերջինը՝ Հայ առաքելական եկեղեցուն մերձ սիրելի՛ Աշոտյան, մի՛ դատիր, որ չդատվես, առաջինները վերջին կդառնան, երանի հոգով աղքատ երիտասարդ հանրապետականներին»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Yerkir.am