Լրահոս

08.11.2012 16:00


Նոր նշանակումներ դատական համակարգում

Նոր նշանակումներ դատական համակարգում

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրամանով, Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի պաշտոնից: 
Վճռաբեկ դատարանի նախագահի մեկ այլ հրամանով, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ է նշանակվել Նարեկ Գաբրիելյանը` ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը