Նոյեմբերի 7-ին` ժամը 15:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 18:30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927թ. ծնված Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ ժամը 15:00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Հայրը դանակահարել է որդուն
Նոյեմբերի 7-ին` ժամը 15:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 18:30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927թ. ծնված Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ ժամը 15:00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: