Լրահոս

08.11.2012 15:35


Օմբուդսմենի առաջարկությունները կրոնական ազատությունների մասին օրենքինախագծի վերաբերյալ

Օմբուդսմենի առաջարկությունները  կրոնական ազատությունների մասին օրենքինախագծի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վարդան Խաչատրյանը, ՀրանուշԽառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլ փորձագետներ: Քննարկման ընթացքում և դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքինախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:

Այսպես,  առաջարկներից մեկն է ‹‹հոգևորսություն›› հասկացությանը տալ  հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնություն» հասկացությունը և դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։  Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ  դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։

Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։  Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միևնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներիցյուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ են և համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։

Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։  

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը