Լրահոս

08.11.2012 13:47


Արմեն Ռուստամյան. «Այդ անձը պետք է գա հստակ ժամանակացույցով և լուրջ պատասխանատվությամբ»

Արմեն Ռուստամյան. «Այդ անձը պետք է գա հստակ ժամանակացույցով և լուրջ պատասխանատվությամբ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր լարգորղներին ասել է, որ 2013թ. նախագահի թեկնածուն պետք է լինի մի մարդ, ով կյանքի կկոչի իրենց հայտարարության մեջ ներառված կետերը։

–Մեր խնդիրը ոչ թե նախագահ ընտրելու հարցն է, այլ որ գա մարդ, ով կհրաժարվի նախագահական կառավարման համակարգից,–ասել է Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ առաջնայինը ոչ թե նախագահի անձն է, թե ով կլինի նա, այլ հիմնական գաղափարի շուրջը քաղաքական ուժերի համախմբվելը.

–Այդ անձը պետք է գա հստակ ժամանակացույցով և լուրջ պատասխանատվությամբ։ Եթե համախմբում եղավ, այդ անձը հաստատ կգտնվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը