Երևանից Հալեպ ուղևորվող օդանավը նախապես հաստատված թռիչքուղով է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում
Այսօր, առավոտյան 7:00-ին “«Oգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Էր Արմենիա’» ընկերության բեռնատար ինքնաթիռով։
Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր։
Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով և ըստ նախապես հաստատված թռիչքուղու՝ վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։ Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, և ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։ Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։
Երևանից Հալեպ ուղևորվող օդանավը նախապես հաստատված թռիչքուղով է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում
Այսօր, առավոտյան 7:00-ին “«Oգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Էր Արմենիա’» ընկերության բեռնատար ինքնաթիռով։
Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր։
Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, և ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։
Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։
«OԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ