Լրահոս

08.11.2012 13:10


Օզի Օսբորնի կինը բարդ վիրահատության է ենթարկվել

Օզի Օսբորնի կինը բարդ վիրահատության է ենթարկվել

Հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնի կինը` Շերոն Օսբորնը, բավականին ծանր վիրահատություն է տարել. հեռացվել է Շերոնի երկու կուրծքը: Հիվանդի մոտ հայտնաբերվել է յուրահատուկ գեն, որը մեծացնում է այդ հատվածում քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ինչպես ասում է Շերոնը, երբ բժիշկներն իրենհայտնել են, որ իր կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը շատ մեծ է, ինքը որոշել է, որ հերթական անգամ ճակատագրի հետ չի խաղա, քանի որ արդեն  մեկ անգամ պայքարել է հաստ աղիքի քաղցկեղի դեմ, և այն միտքը, որ այդ տառապանքները կարող են կրկնվել, դրդել են դիմել երկակի մաստեկտոմիայի: «Այդ արմատական որոշումն առաջացել է բնական կերպով, քանի որ ես չեմ ուզում իմ կյանքի մնացած օրերը ապրել բարդ հիվանդության մասին մտքերի բեռի տակ։ Ես ուզում եմ ուրախացնել իմ մտերիմներին և լավ տատիկ լինել իմ թոռնուհու՝ Փերլի  համար»։

Այս խորագրի վերջին նյութերը