Լրահոս

08.11.2012 12:30


Թուրք–սիրիական սահմանի մոտակայքի թուրքական դպրոցները ժամանակավորապես փակվել են. «շառ ու փորձանքից» հեռու

Թուրք–սիրիական սահմանի մոտակայքի թուրքական դպրոցները ժամանակավորապես փակվել են. «շառ ու փորձանքից» հեռու

Թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում թեժացած բախումների պատճառով Թուրքիայի սահմանամերձ դպրոցներում դասերը դադարեցվել են։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

 Սիրիայում բախումները թեժացել են հատկապես սահմանամերձ Հասաքե քաղաքի մոտակայքում, այն բանից հետո, երբ զինյալ ընդդիմադիրները փորձել են գրավել Ռասուլայնի սահմանային անցակետը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի ազատ բանակն ու կառավարական զորքերը միմյանց դեմ պայքարում տանկեր և ծանր տեխնիկա են կիրառում։

Հրետակոծությունների ձայնը լսվում է նաև թուրքական Ջեյլանփնար բնակավայրում, որտեղ ոստիկանական հատուկ ուժերն բնակիչներին արգելում են մոտենալ սահմանին։ Սիրիական կողմում վիրավորված 18 մարդ տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը