Քաղաքական

08.11.2012 12:45


Արման Մուսինյան. «ԲՀԿ–ի հետ հանդիպումից չենք հրաժարվի»

Արման Մուսինյան. «ԲՀԿ–ի հետ հանդիպումից չենք հրաժարվի»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարին պաշտոնապես առաջարկել է մասնակցել երկուշաբթի օրը կայանալիք քաղաքական խորհրդակցություններին:

«Մենք լրացուցիչ կքննարկենք մեր դիրքորոշումն իրենց առաջարկների վերաբերյալ, բայց, բնականաբար, հանդիպումից չենք հրաժարվի»,–այսօր iLur.am-ի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100%–ով համամասնական ըտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջը համախմբվելու հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը