Աշխարհ

08.11.2012 09:31


Ադրբեջանը կրկին սպառնում է

Ադրբեջանը կրկին սպառնում է

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը, ելույթ ունենալով կազմակերպության խորհրդի նիստում, հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը «միջազգային իրավունքի դեմ ուղղված սադրանք է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»։

 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Շաֆիևն ասել է, թե Արցախի տարածք որևէ ինքնաթիռի թռիչքը վտանգում է ուղևորների կյանքը։
 

Նա հերթական անգամ սպառնացել է, թե Ադրբեջանն իրավունք ունի «իր օդային տարածքը» պաշտպանելու` իրավունք վերապահելով ինքնաթիռն առգրավելու»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե Շաֆիևի և ICAO-ի ղեկավարության հանդիպմանը հաստատվել է, որ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության ցանկացած թռիչք անօրինական է համարվելու։

Սակայն ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած այս տեղեկությունը ICAO պաշտոնական կայքում չկա։

Այս խորագրի վերջին նյութերը