Լրահոս

08.11.2012 08:18


Երևան-Կունդուզ հեռուստակամուրջը ՀՀ ԱԳՆ-ում

Երևան-Կունդուզ հեռուստակամուրջը ՀՀ ԱԳՆ-ում

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների  համար:

Հեռուստակամրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Դեսպանները բարձր գնահատեցին հայ զինծառայողների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև երախտագիտություն հայտնեցին Հայաստանին  միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար: 

Այնուհետև  հայ սպաներն ու զինվորները իրենց ընտանիքների անդամների հետ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունեցին և մաղթանքներ փոխանակեցին:     

Այս խորագրի վերջին նյութերը