Լրահոս

08.11.2012 00:15


Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում

Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 20։21-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38˚51՛ և արևմտյան երկայնություն 46˚77՛:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Քաջարանում և Կապանում՝ 2-3 բալ:

Այս խորագրի վերջին նյութերը