Լրահոս

07.11.2012 17:10


Հայկ Բաբուխանյանն իր նախկին դիրքորոշումները համարում է անհիմն եւ հնացած

Հայկ Բաբուխանյանն իր նախկին դիրքորոշումները համարում է անհիմն եւ հնացած

ՍԻՄ առաջնորդ եւ նորաթուխ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ընդամենը վեց տարի առաջ Սերժ Սարգսյանին տարատեսակ գնահատականներ եւ մեղադրանքներ էր ներկայացնում (http://www.ilur.am/news/view/3027.html): Այժմ ՀՀԿ-ական պատգամավորն իր իսկ նախկին դիրքորոշումները համարում է անհիմն եւ հնացած: 

Մենք Հայկ Բաբուխանյանից փորձեցինք ճշտել, թե անցած տարիների ընթացքում ինքնէ փոխվել, թե Սերժ Սարգսյանը, որ նա այսօր հայտնվել է ՀՀԿ խմբակցությունում, սակայն պատգամավորի պատասխանները մեզ առնվազն զարմացրին: «Ուրեմն, եթե ճիշտ եմ հասկանում ձեր կայքի անվանումը (Top-News.am,- խմբ) թարգմանաբար նշանակում է վերջին լուրեր, բայց ձեզ հասած լուրերը շատ հնացած են ու ոչ հավաստի, նման անիմաստ խոսակցություններին պատասխանել եմ մոտավորապես մեկ տարի առաջ»,- ասաց Հայկ Բաբուխանյանը, հայտարարելով, թե չի ցանկանում շարունակել զրույցը: Մենք եւս առանձնապես զրուցելու ցանկություն չունենք, միայն Հայկ Բաբուխանյանին եւ ՀՀԿ խմբակցության հին եւ նոր անդամներին խորհուրդ կտանք մեկ անգամ եւս ծանոթանալ 2006-ին հրապարակված հոդվածին, հասկանալու համար, թե այսօր ովքեր են Սերժ Սարգսյանի հենասյուները եւ համապատասխան հետեւություններ անել: Իսկ Բաբուխանյանին էլ խորհուրդ կտանք մի փոքր ծանոթանալ անգլերենին` սխալ թարգմանություններից խուսափելու համար:

Աղբյուրը՝ http://www.top-news.am/index.php?newsid=12597&ng=7&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը