Լրահոս

07.11.2012 16:54


Ավելի անիմաստ և մշակութային ժառանգության պահպանման դեմ ուղղված որոշում դժվար է պատկերացնել

Ավելի անիմաստ և մշակութային ժառանգության պահպանման դեմ ուղղված որոշում դժվար է պատկերացնել

Ավելի անիմաստ և մշակութային ժառանգության պահպանման դեմ ուղղված որոշում դժվար է պատկերացնել... Ամենևին կարիք չկա մեր պատմական հուշարձաններն ու բազմադարյան կոթողները աղավաղել, առանձնացնել կամ տեղափոխել, առավել ևս այդ ամենը կենտրոնացնել առանց այդ էլ ծանրաբեռնված Երևանում` խոչընդոտելով մարզերում տուրիզմի զարգացմանը: Իսկ տեղափոխման ծախսերը հոգալու փոխարեն այդ գումարները ավելի նպատակային կլիներ ուղղել նույն այդ հուշարձանների մաքրման և պահպանման աշխատանքներին: Ի՞նչ պետք է տեսնի Հայաստան այցելած զբոսաշրջիկը: Գուցե Գառնին, Գեղարդը կամ Սևանն է՞լ տեղափոխենք Երևան:

Կարծում եմ Մշակույթի նախարարը կոչված է պահպանելու մեր պատմությունն ու մշակույթը այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե իր սեփական մոտեցումներն ի կատար ածել` առանց հաշվի առնելու այդ մշակույթը կերտած ժողովրդի կարծիքը:

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը