Այսօր ՀԱԿ քաղխորհրդի նիստում կորոշի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին մասնակցության հարցը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրեսին» հրավիրել է հանդիպման՝ քննարկելու կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը: ՀԱԿ այսօրվա քաղխորհրդի նիստում կընդունվի համապատասխան որոշման հարցը: Այդ մասին iLur.am-ին ասել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Քիչ առաջ ինձ զանգահարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պաշտոնապես առաջարկեց մասնակցել այդ հարցի շուրջ երկուշաբթի օրը նախատեսված քաղաքական կոնսուլտացիաներին»,- ասել է Զուրբյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նման համագործակցությունը կարող է բերել ընդհուպ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի սատարմանը, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե ոչինչ չի կարելի բացառել:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները: