««World Travel Market» ցուցահանդեսին Արցախի մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը հիվանդ երևակության արգասիք է»
Լոնդոնում նոյեմբերի 5-ին մեկնարկած «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակության արգասիք է:
Տեղեկատվության խեղաթյուրմամբ այս հայտարարության համաձայն՝ «համապատասխան միջոցների ձեռնարկմամբ պետք է կասեցվեր մասնակից 7 զբոսաշրջային ընկերություններից Արցախի մասնակցությունը, ինչպես նախորդ անգամները»:
Ցուցահանդեսին ներկայացված են ոչ թե 7, այլ 11 հայկական զբոսաշրջային ընկերություններ, իսկ Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց:
Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:
Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը: