2 հիշեցում քաղաքական դպրոցի 4–րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին
ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանին.
«2 հիշեցում քաղաքական դպրոցի 4–րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին.
1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի համամասնական և քանի մեծամասնական պատգամավոր ունի ԲՀԿ-ն, բարի լինեիք նաև ծանոթանալ մեր կուսակցության ծրագրային դրույթներին (տես ԲՀԿ ծրագիր, կետ 1.2. /Ստեղծել պայմաններ Ազգային ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար/ Կուսակցության 3-րդ համագումար, 2007թ. փետրվարի 15):
2. ԲՀԿ-ն ստացել է ժողովրդի շուրջ կես միլիոն իրական ձայն, և մեր ընտրողները լավ գիտեն՝ ում և ինչ ծրագրի օգտին են քվեարկել:
Ավելի լավ կլինի նախ հաշվեք՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված քանի՞ պատգամավորի անուն կարող եք հիշատակել, որոնք մեր ժողովուրդի մոտ առաջացնում են դրական էմոցիաներ»: