Քաղաքական

07.11.2012 13:27


Արամ Հարությունյան. «ԲՀԿ-ն պարտավոր է սեփական թեկնածուով հանդես գալու»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «ԲՀԿ-ն պարտավոր է սեփական թեկնածուով հանդես գալու»(տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հիշեցրել է հայտնի ասույթը, որ երկիրը կառավարելու համար երեք բան է անհրաժեշտ՝ սպառազինություն, հաց և հավատ:

Հիմա մեզ մոտ հաց հաստատ չկա։ Եթե մենք այսօր գոմեշի միս ենք տալիս, ապա դա էլ խոսում է սպառազինության մասին։ Իսկ հավատ ընդհանրապես չկա, ինչը վկայում է արտագաղթը,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանում նույնիսկ պատերազմի ժամանակ հույսի և հավատի սով չի եղել: Հետևաբար, նրա համոզմամբ, այսօրվա իշխանությունը վերարտադրվելու որևէ ռեսուրս չունի, եթե, իհարկե, տուրք չտա կոշտ մեթոդների և ֆանտազիաների.

–Բայց համոզված եմ, որ դա էլ չի փրկի։ Իշխանությունների բոլոր նախաձեռնությունները ձախողվել են,–հավելել է նա։

Արամ Հարությունյանը հայտարարել է նաև, որ ԲՀԿ-ն պարտավոր է սեփական թեկնածուով հանդես գալու.

–Եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա, իշխանության համար խնդիր է լինելու:  Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան իմաստություն ունի, որ կգնա համագործակցության ԲՀԿ-ի հետ: Իսկ մեր մասնակցությունը դեռևս որոշված չէ: Մեր մասնակցությունը ինքնանպատակ չէ: Ես կցանկանայի լիներ այն մարդը, ում կողքին առանց ամաչելու կկանգնեի: Այդ մարդը կա և՛ Հայաստանում, և՛ իմ մտքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը