Լրահոս

07.11.2012 12:59


Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի դատախազ

Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

 Մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով  կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը