Լրահոս

07.11.2012 12:41


ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ. «Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային »

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ. «Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային »

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Բարաք Օբամային։ 

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի առթիվ, ողջունում նահանգապետ Ռոմնիին լավ անցկացրած ընտրարշավի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ամերիկահայ ընտրողներին, որոնք այսօր աննախադեպ ակտիվությամբ գնացին ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային և տեղական թեկնածուներին, որոնք սատարում են մեր համայնքի համար հատուկ կարևորություն ներկայացնող հարցերին»,-իր հայտարարության մեջ ասել է Խաչիկյանը և գոհունակություն հայտնել, որ Կոնգրեսի ընտրություններում էլ հաղթել են մեծ թվով հայամետ գործիչներ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորը, Պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը