Լրահոս

07.11.2012 11:52


Արամ Մանուկյանը կմասնակցի Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխիչների կուսակցության համաժողովին

Արամ Մանուկյանը կմասնակցի Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխիչների կուսակցության համաժողովին

Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր մեկնել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին՝ մասնակցելու նոյեմբերի 7-13-ը կայանալիք Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխիչների կուսակցության՝ ELDR համաժողովին: ՀՀՇ պատվիրակության կազմում Դուբլին են մեկնել նաև ՀՀՇ վարչության անամներ Լևիկ Խաչատրյանն ու Քոչար Դավթյանը, ՀՀՇ Շենգավիթի խորհրդի ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն 2010թ.-ից դարձել է ELDR լիիրավ անդամ:

ՀՀՇ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը