Լրահոս

07.11.2012 11:45


Թուրքիայում տպագրվել է «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915թ.–ից առաջ» աշխատությունը

Թուրքիայում տպագրվել է «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915թ.–ից առաջ» աշխատությունը

Թուրքիայում լույս է տեսել Ռայմոնդ Հ. Գևորգյանի և Փոլ Բ. Փաբուջյանի հեղինակած  համատեղ աշխատությունը՝ «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915թ.-ից առաջ» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը։

Թուրքերենով լույս տեսած գիրքը տպագրվել է Ֆրանսիայում՝ 20 տարի առաջ։ Գիրքը բաղկացած է երկու մասից։  Դրանք պատմում են 19-րդ դարի երկրորդ կեսի մասին, երբ հայերը ներգրավված էին կրթական, մամուլի ու տպագրության, կրոնական, տնտեսական և քաղաքական հարցերում։

 «Մարդիկ և նրանց ապրած հողերը» վերնագրված բաժնում ներկայացվում է հայ բնակչությունը՝ գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս։ Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Սվազ, Տրապիզոն, Քայսերի, Ադանա, Դիարբեքիր, Էրզրում, Վան և կայսրության այլ նահանգներում հայկական բնակավայրերն ուսումնասիրած Գևորգյանը հիշատակում է նաև դեռևս մինչև Հռոմեական կայսրություն ձգվող պատմական շինությունները։

Այս խորագրի վերջին նյութերը