Լրահոս

07.11.2012 11:34


Սիբիրախտի դեպք Իջևանում

Սիբիրախտի դեպք Իջևանում

Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզում` Իջևանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող «Խոլարգել» կոչվող հանդամասում, տեղի է ունեցել 2 խոշոր եղջերավոր անասունի անկման դեպք:

Սննդի անվտանգության տեսչության և փորձագիտական կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվել են անասունների այրում և թաղում, իսկ հանդամասում՝ ախտահանման աշխատանքներ:

Նոյեմբերի 6-ին փորձաքննությամբ պարզվել է, որ անկման պատճառ է հանդիսացել սիբիրախտ հիվանդությունը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը