Երկրաշարժ Իրանում. ստորգետնյա ցնցումները զգացվել են Սյունիքում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 10։26-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38˚52՛ և արևմտյան երկայնություն 46˚74՛:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը՝ զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում՝ 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում՝ 2-3 բալ ուժգնությումբ: