Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի հայտարարությունը ԱՄՆ նախագահական ընրությունների վերաբերյալ
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ղեկավար Քեն Խաչիկյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահական ընրությունների վերաբերյալ, որով նա շնորհավորում է նախագահ Օբամային հաղթանակի կապակցությամբ և ողջունում է նահանգապետ Ռոմնիին լավ քարոզարշավի առթիվ:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին, ովքեր ռեկորդային թվով մասնակցեցին այս ընտրություններին:
«Մենք անհամբեր սպասում ենք Օբամայի վարչակարգի հետ մեր աշխատանքը անմիջապես վերսկսելու և Կոնգրեսի հետ ամերիկահայ համայնքի քաղաքականության գերակայությունների մասով առաջընթաց գրանցելու համար»:
Նա գոհունակություն է հայտնել, որ ընտրվել են այն Կոնգրեսականների մեծամասնությունը, ում սատարել էր Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն, որոնց թվում են սենատոր Բոբ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալլոնեն և այլք: