Տնտեսական

07.11.2012 10:05


ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերին հացամթերքի ու բանջարեղենի գնաճ է արձանագրել

ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերին հացամթերքի ու բանջարեղենի գնաճ է արձանագրել

2012թ. սեպտեմբերին արձանագրվել է 0,8% գնաճ, ինչի հետևանքով 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ` կազմելով 2,5%։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի` սեպտեմբերին շարունակվել է ամսական գնաճին պարենային ապրանքների գների փոփոխության գերակշռող նպաստման միտումը. ամսական գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով (նպաստումն ընդհանուր գնաճին` 0,53 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Բանջարեղեն և կարտոֆիլ» ու «Հացամթերք» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 10,7% և 1,6% (նպաստումը գնաճին` 0,67 և 0,17 տոկոսային կետ): Սեպտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 3,1%:

Այս խորագրի վերջին նյութերը