«Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում». սթափության կոչ համայն հայությանը
Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետևում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին՝ խորապես ցավելով և մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության և գոյատևման համար:
Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից և ռմբակոծություններից, իսկ շատերն էլ՝ առևանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարևան այլ երկրներ: Երբ վերջին ամիսներին իրավիճակը ահազանգային մասշտաբների հասավ, Հայաստանի կառավարությունն ու Սփյուռքի համայնքերը վերջապես սկսեցին ծրագրեր մշակել սիրիահայերին օգնելու համար: Չնայած բարի մտադրություններին՝ այս ջանքերը խիստ անբավարար էին և շատ ուշացած: Մինչ օրս համակարգված և համապարփակ ծրագիր չի մշակվել այս ահռելի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Ստորև ներկայացվում է երեք հիմնական աշխատանք, որը համայն հայության անմիջական ուշադրության և աջակցության կարիքն ունի: 1) Դրամահավաք. տասնյակ միլիոնավոր դոլարներ են հարկավոր Սիրիայում գտնվող հայերի, ինչպես նաև Հայաստանում, Լիբանանում, Հորդանանում և այլուր ապաստանած սիրիահայերի հրատապ կարիքները հոգալու համար: Այդ նյութական միջոցները կարող են ձեռք բերվել օտար և հայկական աղբյուրներից: Օտար աղբյուրները կներառեն` Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), միջազգային բարեգործական կազմակերպությունները և այլ կառավարական գործակալություններ: Հայկական աղբյուրները կներառեն` Հայաստանի Հանրապետությունը, խոշոր հայկական կազմակերպությունները և ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներին: Միջոցներ կարելի է ձեռք բերել նաև լայն հասարակությունից` հատուկ միջոցառումների, զանգվածային փոստային առաքումների, ինչպես նաև հեռուստամարաթոնների միջոցով: Շատ ցավալի է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու նրա շրջանային մարմինները ճիշտ չգնահատեցին սիրիահայերի ծայրահեղ տագնապալից իրավիճակը, որն իր արտահայտությունը գտավ «Գոհաբանության» հեռուստամարաթոնի այս տարվա հասույթի ընդամենը 10 տոկոսը նրանց հատկացնելու աններելի որոշման մեջ: Հայ հասարակության շրջանում այն խիստ վրդովմունք առաջացրեց «Հայաստան» հիմնադրամի հանդեպ: Դեռևս ուշ չէ այդ որոշումը վերանայելու և հեռուստամարաթոնի ամբողջ՝ 100 տոկոս հասույթը հատկացնելու սիրիահայերին՝ երկրի ներսում, թե դրսում որպես փախստականներ գտնվողներին: Հեռուստամարաթոնի նվիրատուները պետք է հատուկ պահանջեն, որ իրենց նվիրատվությունների 100 տոկոսը նպատակաուղղվեն սիրիահայերի օգնությանը: Այլապես նրանք կարող են նվիրատվություններ անել Սիրիահայության օգնության ֆոնդի համահայկական հանձնախմբին, որը վերջին շաբաթների ընթացքում հիմնադրվել է մի շարք երկրներում: Ֆոնդն իր հավաքած նվիրատվությունների 100 տոկոսը կուղարկի Սիրիայում գործող համահայկական մարմնին: Վերջին օրերին շատ սրտաճմլիկ հեռախոսազանգեր եմ ստացել Սիրիայի մեր հայրենակիցներից, որոնք հուսահատորեն աղերսում են աշխարհասփյուռ հայությանը օգնել իրենց, քանի դեռ ուշ չէ: Անխղճություն կլինի միայն փշրանքներտալ մեր հայրենակիցներին, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է: Սիրիահայության ողբերգական ճակատագիրն այս օրհասական պահին պետք է արժանանա բոլոր հայերի առաջնահերթ ուշադրությանը, քանզի դա կենաց-մահու հարց է: Մնացած բոլոր խնդիրներն ու ծրագրերն այժմ պետք է մի կողմ դրվեն: 2) Լոբբինգ. Հայաստանի կառավարությունը, հայկական կուսակցությունները, ինչպես նաև ազդեցիկ անհատները պետք է հորդորեն մեծ տերություններին, հարևան պետություններին և միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել բոլոր պատերազմող կողմերի վրա՝ Սիրիայում խուսափելու քաղաքացիական կորուստներ պատճառելուց: Եթե նման խնդրանքներն անարդյունավետ լինեն, ապա պետք է դիմել ավելի խիստ միջոցների օրինախախտների դեմ՝ դադարեցնելով ֆինանսական և ռազմական օգնությունը, և մեղադրելով նրանց պատերազմական հանցագործությունների մեջ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ցույցեր կազմակերպել այն երկրների դեսպանատների առջև, որոնք աջակցում են քաղաքացիական զոհերի պատասխանատուներին: 3) Համակարգում. համահայկական կառույց պետք է ստեղծել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար ստեղծված հանձնաժողովի նմանությամբ, սիրիահայերի համար միջոցներ հայթայթելու և լոբբինգի համաշխարհային ջանքերը համակարգելու նպատակով: Այդպիսի կառույցի անդամները պետք է լինեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարները, ինչպես նաև Սփյուռքի գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Համակարգող հանձնաժողովը պետք է ունենա լրիվ դրույքով աշխատող աշխատակազմ՝ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին և արհեստավարժորեն իրականացնելու համար: Համահայկական կառույցը պետք է համագործակցի Սիրիայում ներհամայնքային հանձնախմբի հետ, ապահովելու համար հանգանակված միջոցների նպատակային օգտագործումը: Պարզ է, որ Սիրիայում տիրող զգայուն իրավիճակի պատճառով, ոչ բոլոր գործողությունները կարող են հրապարակային լինել: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն՝ հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու համար:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
«Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում». սթափության կոչ համայն հայությանը
Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետևում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին՝ խորապես ցավելով և մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության և գոյատևման համար:
Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից և ռմբակոծություններից, իսկ շատերն էլ՝ առևանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարևան այլ երկրներ:
Երբ վերջին ամիսներին իրավիճակը ահազանգային մասշտաբների հասավ, Հայաստանի կառավարությունն ու Սփյուռքի համայնքերը վերջապես սկսեցին ծրագրեր մշակել սիրիահայերին օգնելու համար:
Չնայած բարի մտադրություններին՝ այս ջանքերը խիստ անբավարար էին և շատ ուշացած: Մինչ օրս համակարգված և համապարփակ ծրագիր չի մշակվել այս ահռելի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Ստորև ներկայացվում է երեք հիմնական աշխատանք, որը համայն հայության անմիջական ուշադրության և աջակցության կարիքն ունի:
1) Դրամահավաք. տասնյակ միլիոնավոր դոլարներ են հարկավոր Սիրիայում գտնվող հայերի, ինչպես նաև Հայաստանում, Լիբանանում, Հորդանանում և այլուր ապաստանած սիրիահայերի հրատապ կարիքները հոգալու համար: Այդ նյութական միջոցները կարող են ձեռք բերվել օտար և հայկական աղբյուրներից:
Օտար աղբյուրները կներառեն` Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), միջազգային բարեգործական կազմակերպությունները և այլ կառավարական գործակալություններ:
Հայկական աղբյուրները կներառեն` Հայաստանի Հանրապետությունը, խոշոր հայկական կազմակերպությունները և ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներին: Միջոցներ կարելի է ձեռք բերել նաև լայն հասարակությունից` հատուկ միջոցառումների, զանգվածային փոստային առաքումների, ինչպես նաև հեռուստամարաթոնների միջոցով:
Շատ ցավալի է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու նրա շրջանային մարմինները ճիշտ չգնահատեցին սիրիահայերի ծայրահեղ տագնապալից իրավիճակը, որն իր արտահայտությունը գտավ «Գոհաբանության» հեռուստամարաթոնի այս տարվա հասույթի ընդամենը 10 տոկոսը նրանց հատկացնելու աններելի որոշման մեջ: Հայ հասարակության շրջանում այն խիստ վրդովմունք առաջացրեց «Հայաստան» հիմնադրամի հանդեպ: Դեռևս ուշ չէ այդ որոշումը վերանայելու և հեռուստամարաթոնի ամբողջ՝ 100 տոկոս հասույթը հատկացնելու սիրիահայերին՝ երկրի ներսում, թե դրսում որպես փախստականներ գտնվողներին: Հեռուստամարաթոնի նվիրատուները պետք է հատուկ պահանջեն, որ իրենց նվիրատվությունների 100 տոկոսը նպատակաուղղվեն սիրիահայերի օգնությանը: Այլապես նրանք կարող են նվիրատվություններ անել Սիրիահայության օգնության ֆոնդի համահայկական հանձնախմբին, որը վերջին շաբաթների ընթացքում հիմնադրվել է մի շարք երկրներում: Ֆոնդն իր հավաքած նվիրատվությունների 100 տոկոսը կուղարկի Սիրիայում գործող համահայկական մարմնին:
Վերջին օրերին շատ սրտաճմլիկ հեռախոսազանգեր եմ ստացել Սիրիայի մեր հայրենակիցներից, որոնք հուսահատորեն աղերսում են աշխարհասփյուռ հայությանը օգնել իրենց, քանի դեռ ուշ չէ: Անխղճություն կլինի միայն փշրանքներ տալ մեր հայրենակիցներին, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է: Սիրիահայության ողբերգական ճակատագիրն այս օրհասական պահին պետք է արժանանա բոլոր հայերի առաջնահերթ ուշադրությանը, քանզի դա կենաց-մահու հարց է: Մնացած բոլոր խնդիրներն ու ծրագրերն այժմ պետք է մի կողմ դրվեն:
2) Լոբբինգ. Հայաստանի կառավարությունը, հայկական կուսակցությունները, ինչպես նաև ազդեցիկ անհատները պետք է հորդորեն մեծ տերություններին, հարևան պետություններին և միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել բոլոր պատերազմող կողմերի վրա՝ Սիրիայում խուսափելու քաղաքացիական կորուստներ պատճառելուց: Եթե նման խնդրանքներն անարդյունավետ լինեն, ապա պետք է դիմել ավելի խիստ միջոցների օրինախախտների դեմ՝ դադարեցնելով ֆինանսական և ռազմական օգնությունը, և մեղադրելով նրանց պատերազմական հանցագործությունների մեջ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ցույցեր կազմակերպել այն երկրների դեսպանատների առջև, որոնք աջակցում են քաղաքացիական զոհերի պատասխանատուներին:
3) Համակարգում. համահայկական կառույց պետք է ստեղծել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար ստեղծված հանձնաժողովի նմանությամբ, սիրիահայերի համար միջոցներ հայթայթելու և լոբբինգի համաշխարհային ջանքերը համակարգելու նպատակով: Այդպիսի կառույցի անդամները պետք է լինեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարները, ինչպես նաև Սփյուռքի գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Համակարգող հանձնաժողովը պետք է ունենա լրիվ դրույքով աշխատող աշխատակազմ՝ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին և արհեստավարժորեն իրականացնելու համար: Համահայկական կառույցը պետք է համագործակցի Սիրիայում ներհամայնքային հանձնախմբի հետ, ապահովելու համար հանգանակված միջոցների նպատակային օգտագործումը:
Պարզ է, որ Սիրիայում տիրող զգայուն իրավիճակի պատճառով, ոչ բոլոր գործողությունները կարող են հրապարակային լինել: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն՝ հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան