Լրահոս

06.11.2012 18:04


ՀՅԴ-ում տրամադրված են այս բյուջեին դեմ քվեարկել

ՀՅԴ-ում տրամադրված են այս բյուջեին դեմ քվեարկել

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2013թ. բյուջեի նախագծի քննարկումները։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացասական է գնահատում այդ քննարկումները, քանի որ, ըստ նրա, կառավարության ներկայացուցիչները պատգամավորների բարձրացրած հարցերին խորքային պատասխաններ չեն տալիս, ավելին՝ կառավարության ներկայացուցիչների մեծ մասը չի տիրապետում իրենց իսկ ներկայացրած բյուջեին։ Մինասյանի համոզմամբ՝ 2013թ, բյուջեն որոշ դեպքերում կնպաստի հասարակության կենսամակարդակի անկմանը։ Նա նշել է, որ ներկայումս ՀՅԴ-ում տրամադրված են այս բյուջեին դեմ քվեարկել, բայց վերջնական որոշումը դեռ կայացված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը