Լրահոս

06.11.2012 17:41


Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը

Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013 թ.թ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սան. սեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները: Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու  արդյունավետ, որպեսզի բնակիչները այս կամ այն հարցի հետ առնչվող որևէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք  բերել կազմ ու պատրաստ վիճակի`զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը: Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս, բացի քաղաքապետարանի և վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաև շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին: Վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին  հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` սերտ համագործակցելով նաև <>, <> և <> ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված և առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների և առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա, հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչև ձյան տեղումները: Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել  շենք շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով նաև կոտրված ապակիների նորերով փոխարինումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը