Պատգամավորներից ովքեր են ֆուտբոլ, շախմատ և սեղանի թենիս խաղալու. ցանկը հայտնի է
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի նախաձեռնությամբ, ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ, կազմակերպվելու են սեղանի թենիսի, բասկետբոլի, շախմատի և ֆուտբոլի մրցաշարեր: Մասնակցության հայտերն արդեն ամփոփվել են. հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն էր:
Yerkir.am-ն ԱԺ-ից պարզել է, թե որ պատգամավորը մրցաշարերից որրին է մասնակցելու ցանկություն հայտնել:
Եվ այսպես` արդյունքներից երևում է, որ մեր պատգամավորների համար ամենասիրելի ու նախընտրելի խաղը ֆուտբոլն է: Ֆուտբոլի թիմի համար հայտ է ներկայացրել 23 պատգամավոր և աշխատակազմի աշխատակից:
Պատգամավորներից ֆուտբոլ կխաղան` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Առաքել Մովսիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Գարեգին Նուշիկյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գևւորգյանը, Արթուր Ստեփանյանը և Կարեն Ավագյանը, ԲՀԿ խմբակցությունից` Արայիկ Աղաբաբյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը:
Մեր պատգամավորերի հաջորդ սիրած խաղը շախմատն է: Շախմատի մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել 12 պատգամավոր և աշխատակազմի աշխատակից: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից շախմատ կխաղան Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարեն Ավագյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից` Վահան Բաբայանը և Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը և Կարեն Բոթոյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Սեղանի թենիսի համար հայտ է ներկայացրել 4 պատգամավոր` ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, նաև` ԱԺ աշխատակազմի երկու աշխատակից:
Ամենաքիչ հայտեր եղել են բասկետբոլի թիմում ընդգրկվելու համար: Բասկետբոլ խաղալու ցանկություն են հայտնել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, Բազմասեր Առաքելյանը և Արայիկ Աղաբաբյանը: Հավանորեն, բասկետբոլի մրցաշարը չեղյալ կհայտարարվի` հաշվի առնելով մասնակիցների փոքր թիվը:
Ուշագրավ է, որ ԱԺ կին պատգամավորներից ոչ մեկը մեկը որեւէ մրցաշարի մասնակցելու ցանկություն չի հայտնել: