Լրահոս

06.11.2012 17:23


Ադրբեջանցիները շարունակում են կացնով մարդ սպանել. սա արդեն ավանդույթ է դառնում

Ադրբեջանցիները շարունակում են կացնով մարդ սպանել. սա արդեն ավանդույթ է դառնում

Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի շրջանի իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, ով սպանել է Կոլոմիյսկոյե շրջանի 37-ամյա մի բնակչուհու։ Այս մասին գրում է ուկրաինական մամուլը։

 Կնոջ դին հայտնաբերվել էր տան նկուղում՝ մարմնի վրա դանակի և կացնի հետքերով: Պարզվել է, որ 27-ամյա ադրբեջանցին զոհի կողակիցն է եղել: Ադրբեջանցուն ձերբակալել էին Կիև փախչելու ճանապարհին: Նա պատմել էր, որ իր կողակցին սպանել է վեճի ժամանակ։ Զոհը 2 անչափահաս երեխա ուներ:

Ադրբեջանցիները մեկ անգամ չէ, որ կացնի միջոցով դաժանորեն սպանություն են գործում։ Ամենահայտնի դեպքը, սակայն,  Ռամիլ Սաֆարովի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարելու միջադեպն է։ Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ 

Այս խորագրի վերջին նյութերը