Լրահոս

06.11.2012 16:28


Թուրքիայի մեջլիսում ընդգրկվել է խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում կատարելու օրինագիծը

Թուրքիայի մեջլիսում ընդգրկվել է խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում կատարելու օրինագիծը

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանի օրակարգ է մտցրել խորհրդարանականից նախագահական հանրապետության անցնելու մասին օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Համաձայն գործող քաղաքական համակարգի՝ Թուրքիայում նախագահը շատ հարցերում համարվում է արարողակարգային գործիչ, իսկ իրական իշխանությունը պատկանում է կառավարության ղեկավարին։ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում ԱԶԿ-ն նախատեսում է նախագահին զգալի լիազորություններ շնորհել։

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ պետության ղեկավարն ընտրվում էր խորհրդարանում, Թուրքիայի նախագահը, Սահմանադրությունում արված ուղղումների հիման վրա, 2014թ. առաջին անգամ կընտրվի ուղիղ ընտրությունների միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը