Այսօրվանից սկսած՝ Իրանում 65 տոկոսով կաճի ավիատոմսերի գինը: Այս մասին, «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ավիաընկերությունների նախագահ Սեյեդ Աբդուլ Ռեզա Մուսավին:
Նրա խոսքերով՝ ավիատոմսերի գների բարձրացումը նախաձեռնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն խորհուրդը, քանի որ ավիաընկերություններն աշխատում են վնասով.
–Անհրաժեշտ էր 100 տոկոսով ավելացնել տոմսերի գները, սակայն Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն խորհուրդը թույլ տվեց դրանք միայն 65 տոկոսով ավելացնել: Ավիաընկերություններն ընդհանուր առմամբ արժույթյ համարժեքության ծախսերի մեծացման պատճառով խոշոր վնասներ են կրել։
Իրանում ավիատոմսերի գինը 65 տոկոսով կաճի