Հրանտ Բագրատյան. «Հարցնում ես՝ օրե՛նք, դու ինչի՞ համար ես, ասում ա՝ չգիտեմ. որովհետև ինձ ընդունել են»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում «2013-ի բյուջե» նախագծի քննարկման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ թոշակները չեն բարձրացվում, մինչդեռ պետբյուջեով մի շարք տարբեր բնույթի ծրագրեր են իրականացվում.
–Տարօրինակ է, մի գրամ թոշակ չի բարձրացվում, բայց մի խումբ ծրագրեր են ներկայացնում։
Բագրատյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվել է, թե արդյոք էներգետիկայի ոլորտի համար նախատեսված բյուջեի 15 մլրդ դրամ հատկացումից գումար լտրամադրվի՞ նոր ատոմակայանի շինարարությանը.
–Կոնկրետ ասեք՝ կառավարությունը ե՞րբ է սկսում նոր էներգաբլոկի շինարարությունը և դադարեցնում հնի շահագործումը։
Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ ատոմակայանի շինարարության հարցում, ըստ իրեն, շինարարության համար գումարներ նախատեսված չեն:
Բագրատյանն էլ արձագանքել է, թե մեզ մոտ շատ օրենքներ օրենքից դուրս են.
–Հարցնում ես՝ օրե՛նք, դու ինչի՞ համար ես, ասում ա՝ չգիտեմ. որովհետև ինձ ընդունել են:

7or.am