Երթուղային տաքսիներից մեկի տնօրենն ու կարգավարը քաղաքացու են ծեծել
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12։10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, երթուղային տաքսիներից մեկի տնօրենը ու կարգավարը հարվածել են իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13։20-ին, հիշյալ երթուղու տնօրենը և կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Երթուղային տաքսիներից մեկի տնօրենն ու կարգավարը քաղաքացու են ծեծել