Տնտեսական

06.11.2012 10:50


ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. գոմեշի մսի ներկրողն այդ ցուցակում է

ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. գոմեշի մսի ներկրողն այդ ցուցակում է

ՀՀ պետեկան եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. առաջին ինը ամիսների Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը։ Նրանք վճարել են 394.9 մլրդ դրամի հարկ, ինչը 11.9%-ով ավելի է 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Վճարած հարկերի առյուծի բաժինն էլ ընկել է 100 խոշոր հարկատուներին։

Խոշորագույն 1000 հարկատուների ցանկի առաջին տեղում «ՀայՌուսգազարդն» է՝ 22.6 մլրդ դրամի հարկ։ 2-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, 3-րդում՝ «Ալեքս Գրիգը»՝ 13.5 մլրդ դրամի հարկ։ 4-րդում «Ղ Տելեկոմը» (ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ»)՝ 13.3 մլրդ դրամի հարկ։ 5–րդում «Արմենտելը»՝ 9.6 մլրդ։

1000 հարկատուների ցանկում է հայտնվել նաև 12-րդ տեղում գտնվող «Սամ սեր գրուպ» ընկերությունը և սա այն դեպքում, երբ պետռեգիստրում գրանցված է 2009թ. հունվարից, իսկ նախորդ տարի այն ընդհանրապես չի եղել խոշոր հարկատուների ցանկում։ Հենց այս ընկերությունն է՝ ի թիվս 5 այլ ընկերությունների,, 2012թ. 9 ամիսների ընթացքում մեր երկիր ներկրել 690 տոննա գոմեշի մսի բրիկետ։

100 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա համեմատ իրենց տեղերը զիջել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Արմենիա միջազգային օդանավակայանները», «Իմեքս գրուպը», «Միկա քորփորեյշնը» և այլն:

1000 խոշորագույն հարկատուների ցանկն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը