Լրահոս

05.11.2012 17:14


Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝  Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն  կազմակերպելու  համար: 

Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն,  տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

Այս խորագրի վերջին նյութերը